Ես իսկապես ցավում եմ, որ այսօր տեղի ունեցավ այն, որ ԱԺ ամբիոնից գործադիր իշխանության կամ ցանկացած այլ իշխանության ներկայացուցիչ կարող էր իրեն թույլ տալ այնպիսի վարքագիծ, որը տեսանք այսօր: Ազգային ժողովի արտահերթ նիստին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանի ելույթին:
«Առհասարակ կարծում եմ, որ նման վարքագիծը միգուցե հենց կախված էր նրանից, ինչն ի սկզբանե նշվեց իմ կողմից ելույթումս, երբ նման կոնկրետ մասնագիտացում պահանջող պաշտոնին նշանակված է լինում այդ կարգավիճակի հետ առնչություն չունեցող անձ»:
Ամբողջական ելույթը՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը