24 08 2021

ՊՊԾ ղեկավարն անձամբ էր հրմշտում պատգամավորներին

ՊՊԾ ղեկավարն անձամբ էր հրմշտում պատգամավորներին

Ինչպես արդեն նշել էինք՝ Ազգային ժողովում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթից հետո իշխանական պատգամավորներն ու Նիկոլ Փաշինյանը իրար անցան: Ալեն Սիմոնյանը պատգամավորին դուրս հրավիրեց, ինչն էլ առաջ բերեց ընդդիմադիր պատգամավորների վրդովմունքը: Հայտարարվեց ընդմիջում, որի ընթացքում անվտանգության մեծ թվով աշխատակիցներ մուտք գործեցին նիստերի դահլիճ, տեղի ունեցավ հրմշտոց: Ստորև տեսանյութում երևում է, թե ինչպես է ՊՊԾ ղեկավար Սարգիս Հովհաննիսյանն անձամբ հրահրում պատգամավորներին և դուրս բերում Աննա Մկրտչյանին:

Տեսանյութն՝ այստեղ:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ