26 08 2021

Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանն ազատ է արձակվել.Tert.am

Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանն ազատ է արձակվել.Tert.am

Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանը  քննիչի որոշմամբ ազատ է արձակվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արսեն Վարդանյանը:

«Երեկ չէ առաջին օրը Սուրեն Օհանջանյանը ազատ է արձակվել, այլ մանրամասներ նրա գործի հետ կապված չեմ կարող ասել, քանի որ այլևս չեմ հանդիսանում նրա փաստաբանը»,- նշեց Վարդանյանը:

Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանը ձերբակալվել էր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու կասկածանքով։ Վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Օհանջանյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը բավարարվել է։ Որպես կաշառք նախաքննական մարմինը ներկայացրել է համայնքի բնակիչներին պետական բյուջեից տրված նյութական օգնությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ