Ներկա իրավիճակում ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է ավելի շատ ջանքեր գործադրի Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համար, քանի որ դա կարևոր է նրանց համար: Այդ մասին, ինչպես հայտնում է Sputnik Азербайджан-ը, թուրքական Anadolu-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Մենք կարող ենք ապրել առանց դրա, իսկ Հայաստանի դրությունը պատերազմից հետո վատթարացել է:
Հայաստանը նաև առաջին հերթին պետք է ձգտի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Միևնույն ժամանակ պետք է կարգավորի հարաբերություններն Ադրբեջանի հետ։ Թող որոշի իր սահմանները Թուրքիայի և Ադրբեջանի հետ»,- ասել է Ալիևը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը