Մենք այդպես էլ չհասկացանք, թե այս նախագծով մենք ինչ հարց ենք լուծում՝ տնտեսական, թե սոցիալական: Այս մասին եկամտահարկի վերադարձի կարգի վերանայման մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:
Նրա կարծիքով՝ նախագիծը ուշ թե շուտ պետք է կյանքի կոչվեր, աբյց ոչ այն ձևով, ինչ հիմա է արվում, միանգամից և առանց հստակ վերլուծություններ անելու:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը