22 10 2021

Մենք չպետք է վախենանք մեր հանրությանը ճշմարտությունն ասելուց, որ  խնդիրը լուծված չէ․ Հրանտ Մելիք Շահնազարյան



Հոկտեմբերի 14-ին Արցախից լուր ստացվեց, որ մարտական հենակետերից մեկում մենք ունենք վեց վիրավոր։ Վերլուծելով այդ միջադեպի հետ կապված հանրային քննարկումները, պաշտոնական լրահոսը, ակնհայտ էր մեկ բան, որ շարունակվում է մեր ժողովրդի մեջ քարոզվել վախը դեպի թշնամին, դեպի հակառակորդը։ «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասաց քաղաքագետ  Հրանտ Մելիք Շահնազարյանը։

«Իրավիճակի այդ սրացումը շատ կարճ ժամանակում բերեց մեծ խուճապի թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում։ Սոցիալական ցանցերը հեղեղված էին սպառնալիքներով, թե ինչ կլինի, եթե նոր պատերազմ սկսվի, մինչդեռ դա մեկ հնարավորություն էր, որը թույլ է տալիս հայկական կողմին առնվազն ֆիքսելու, որ Արցախում չկա Ալիևի կողմից գովերգված այն հանդարտությունը, որը փորձում  են մատուցել մեր հանրությանը»։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ