29 10 2021

Իշխան Սաղաթելյանը կներկայացնի պատերազմի օրերին Փաշինյանի հետ հանդիպումների մանրամասները

Իշխան Սաղաթելյանը կներկայացնի պատերազմի օրերին Փաշինյանի հետ հանդիպումների մանրամասները

Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը վաղը հայտարարությամբ է հանդես գալու։

«Շաբաթ օրը ես հանգամանորեն կներկայացնեմ անցած տարի պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանի հետ տարբեր ձևաչափերով կայացած հանդիպումների կարևոր մանրամասները։

 Դրանից հետո, վստահ եմ, հանրությունը կանի անհրաժեշտ եզրահանգումները», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Սաղաթելյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ