29 10 2021

ԵԽԽՎ դիտորդները նոյեմբերի 3-5-ը Հայաստան կայցելեն

ԵԽԽՎ դիտորդները նոյեմբերի 3-5-ը Հայաստան կայցելեն

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) դիտորդները նոյեմբերի 3-5-ը Հայաստան կայցելեն, հայտնում է ԵԽԽՎ մամուլի ծառայությունը։

Նրանք կհանդիպեն  Հայաստանի ղեկավարության, խորհրդարանական հանձնաժողովների ներկայացուցիչների, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների, Հայաստանի օրենսդիր մարմնում ներկայացված քաղաքական ուժերի առաջնորդների հետ։

Կքննարկվեն ընտրական համակարգի բարեփոխման, սահմանադրական ինստիտուտների միջև հարաբերությունների, ԶԼՄ-ների աշխատանքի, ինչպես նաև ԼՂ հակամարտության և ժողովրդավարական ինստիտուտների գործունեության հետ կապված հարցեր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ