Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը նախատեսված է նոյեմբերի կեսերին` Երևանում: Այս մասին հայտնել Է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Ղազախստանի իր պաշտոնակից Ասկար Մամինի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ТАСС-ը:
«Ռուսաստանն ու Ղազախստանը հաջողությամբ համագործակցում են Եվրասիական տնտեսական միությունում, մենք այսօր կքննարկենք Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի նախապատրաստման ընթացքը, որը տեղի կունենա նոյեմբերի կեսին Երեւանում՝ Ղազախստանի նախագահությամբ», - ասել է Միշուստինը:
Եվրասիական միջկառավարական խորհրդի նախորդ նիստը կայացել էր օգոստոսին Ղրղզստանում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը