03 11 2021

Պոպուլիստ սուտասանի միակ զենքը ոստիկանն է, որին մի տարում հազար անգամ պարգևավճար են տվել. Քրիստինա Նազարյան

Պոպուլիստ սուտասանի միակ զենքը ոստիկանն է, որին մի տարում հազար անգամ պարգևավճար են տվել. Քրիստինա Նազարյան

Քրիստինա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Նիկոլի ապագակա-ն այս տեսքը ունի:

Զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատները փողոց են փակում, կարմիրբերետավորները նրանց քշում, հեռացնում են:

Գիտեք, ինչու՞: Որովհետև պոպուլիստ սուտասանի միակ զենքը ոստիկանն է, որին մի տարում հազար անգամ պարգևավճար են տվել, թուրքի հետույքը պահելու համար:

Զինվորները այս պահին թաց, սառը հողի վրա են քնում, մի տարում ոչ մի պոստ չկահավորեցին, ասելով որ էդ հրապարակման բան չի, որ ցույց տանք, գախտնիք ա, իբր մեզանից թաքուն կահավորում են, բայց մենք տեսնում ենք, որ զինվորը իր առաքելությունը արժանպատիվ կատարելու համար ոչ մի պայման չունի:

Գիտեք, ինչու՞: Որովհետև տենց են բանակ բնաջնջում, բանակին նսեմացնելով, ծառայության պայմաններ չապահովելով, ստիպում զզվել բանակից ու ծառայությունից:

Զինվորի ծնողը ասում է . փող ունեք` բուշլատ տվեք տղայիս, որ ես չգնեմ այդ բուշլատը 40000 դրամով: Բայց դե չեն գնում, ծնողներն են բուշլատ ու ներքնազգեստ գնում:

Գիտեք, ինչու՞: Որովհետև կարևոր չի ինչ կհագնի ու ինչ պայմաններում կծառայի զինվորը, կարևորը իրենք աշխարհի ամենաթանկ վայրերում կայֆավատ լինեն, մայրամիկները փորը կուշտ լինի, սև խավիարը անպակաս լինի:

Ու այս ամենը Հայաստանն ու Արցախը հայաթափելու ու թրքացնելու համար, որովհետև բանակը, հայրենի հողի համար կյանքը չխնայող զինվորը հերթական խոչնդոտ են այդ նպատակներին հասնելու համար»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ