10 11 2021

Փաշինյանի դուխը հերիքում է միայն ներքաղաքական դաշտում․ Հայկ Մամիջանյան



«Նիկոլ Փաշինյանն ունակ է ագրեսիվ լինել միայն մեզ հետ, եթե ինքը ինչքան մեզ հետ է ագրեսիվ, փորձեր լինել դիվանագիտական հարաբերությունների ժամանակ, զգալիորեն արդյունավետ կլիներ մեր երկրի արտաքին քաղաքականությունը»,-այսօր ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

«Փաշինյանի դուխը՝ ագրեսիվ լինելը, հերիքում է միայն ներքաղաքական դաշտում, որն ինքնին հիմարություն է, որովհետև ինքը վախենում է ագրեսիվ լինել թշնամու հետ, բայց չի վախենում ագրեսիվ լինել այն մարդկանց հետ, ովքեր առաջնորդում են քաղաքական թիմերը, ովքեր երկու-երեք անգամ հաղթել են այդ նույն թշնամուն»,- նշեց Մամիջանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ