Տվեցին Շուռնուխի մի մասը, Որոտանի ճանապարհն այն պայմաններում, երբ մենք ադրբեջանցիների հետ ունենք թշնամական հարաբերություններ, երբ մեր տղաների գերեզմանների ծաղիկները դեռ չեն չորացել և դեռ կան զինվորներ, որոնց չենք գտել։ Կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Զարթոնք» կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը։
«Այս պայմաններում մեզ համար կարևոր ռազմավարական ճանապարհը հանձնելը ի հակասումն ստորագրված այդ հայտարարության, ես չգիտեմ ինչ բառերով նկարագրեմ։ Հիմա մենք մինչև ո՞ր պահն ենք պատրաստ լռելու, դուք ինքներդ մտածո՞ւմ եք այդ մասին, էս վիճակը ձեր դուրը գալի՞ս է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը