Արա Վարդանյանը գրում է․
Ստորագրվելիք փաստաթղթի մասին արտահոսքը այնուամենայնիվ ճիշտ էր։ Ակնհայտ է նաև, որ դավաճանների իշխանությունը` գիտակցելով, որ դրա ստորագրումը վերջին քարը կլինի իրենց գառշահոտ տարածող քաղաքական շիրիմներին, որոշեցին հետաձգել ստորագրումը։ Որպես այդ հետաձգման վարձավճար ադրբեջանին տրվեց մաքսային կետ կառուցելու թույլտվությունը և այդ տարածքը վերջնականորեն ճանաչվեց որպես ադրբեջանի մաս։
Արդյո՞ք սա վերջն է։ Ոչ, գրեթե ամեն ամիս մենք ականատեսն ենք լինելու նման զիջումների։ Բոլոր կաղմերը քաջ գիտակցում են, որ նիկոլը ուղղակի մտածում է իր ֆիզիկական անվտանգության մասին և ձգում է պրոցեսսը` փորձելով ստանալ կենդանի մնալու երաշխիքներ։ Այդ ողջ ձգձգման ընթացքում ադրբեջանցիկ անարգելք իրագործելու են իրենց պլանները։
Սա է վիճակը..
Հ.Գ. որոշ «լուրջ էքսպերտներ» ասում են` թե բա նիկոլը սկսելա լուրջ խաղ խաղալ։ Սա իհարկե էշություն է, քանզի նիկոլը միայն մեկ խաղ ունի խաղալու` կենդանի մնալու խաղ ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը