Շատ բարդ ժամանակներ ենք ապրում և՛ տարածաշրջանի, և՛ ներքաղաքական առումով։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
«Ինչպես տեսնում եք՝ նաև մեր հանրությունը հնարավորություն ունի հետևելու շատ ծանր, դժվար, ցավոտ իրադարձությունների, որոնք ցավոք տեղի են ունենում մեր պետության և մեր ժողովրդի կենսական շահերի հաշվին։ Արցախյան պատերազմը, որը կարող էր և տեղի չունենալ, որն ըստ էության տեղի ունեցավ մեր ապիկար դավադիր իշխանությունների տգետ, չհաշվարկված, անպատասխանատու քաղաքականության արդյունքում, փոխեց ամբողջությամբ տարածաշրջանում բոլոր տիպի հավասարակշռությունները, տարածաշրջանը վերածվեց անփոխարինելի քաոսի, որտեղ թուրք-ադրբեջանական տանդեմն առանց որևէ խոչընդոտների իրեն հարմար եղանակով իրականացնում է սեփական շահերի գեներացիա»։
Ավելին՝ տեսանյութով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը