Ներկայացնում ենք «Այլընտրանքային նախագծեր» խումբի հոդվածը․
«Հայաստանի վերջին երեք տարիների մասին կարելի է գրել բեսթսելլեր «ինչպես քանդել պետությունը»։
Երեք տարում փոխվել է.
- 4 Պաշտպանության նախարար
- 4 ԱԱԾ պետ
- 5 Արցախի ՊԲ հրամանատար
- 3 Արտգործնախարար
Սա բարդ տարածաշրջանում, կիսապատերազմյան վիճակում գտնվող Հայաստանում։ 2018-ին ստանալ 30 տարի կառուցված լուրջ, մարտունակ բանակ, ձևավորված լուրջ անվտանգության գոտի ու աշխատանքային բանակցային գործընթաց, իսկ 2021-ին՝ ունենալ ջախջախված ու բարոյալքված բանակ, թշնամու անարգել մուտք ցանկացած պահի, ցանկացած տեղից, ու թշնամու մաքսակետեր քո ճանապարհներին։ Ինչպես քանդվեց պետությունը. հենց այսպես»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը