«Մեր երկրում մենք պետք է կարողանանք մեր ազգային արժեքներն ու գաղափարներն առաջ տանել և կերտել ազգային պետականություն։ Մինչդեռ ԱՄՆ դեսպանատունն ամեն ինչ անում է, որ այլասերված համայնքն ազատ լինի, նրանց իրավունքները անպայման պաշտպանվեն։ Այս 3 տարվա ընթացքում ՀՀ քաղաքացու իրավունքներն անզեն աչքով են ոտնահարվում և այս ամենը չնկատելով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ասում է, թե՝ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունը ծաղկում է Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք»,- Yerevan.Today-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության համահիմնադիր, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը։
Ի դեպ, Սոնա Աղեկյանն էլեկտրոնային փոստով, լրատվամիջոցների հրապարակումներով նամակներ է հղել ԱՄՆ դեսպանին՝ պարզաբանում ստանալու, թե ի վերջո նա ինչն է համարում ծաղկող ժողովրդավարություն Հայաստանում։
Թեման մանրամասնում է տեսանյութը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը