25 11 2021

Իմ հետ խոսում էր, մեկ էլ ասում՝ մի րոպե, շուռ էր գալիս, լայվի կնոպկան սեղմում․ Վանեցյանը Փաշինյանի մասին

Իմ հետ խոսում էր, մեկ էլ ասում՝ մի րոպե, շուռ էր գալիս, լայվի կնոպկան սեղմում․ Վանեցյանը Փաշինյանի մասին

ԱԱԾ-ում ամենօրյա ռեժիմով բազմաթիվ տեղեկություններ են ստացվում ու ձևակերպվում տեղեկանքներով: Այդ նյութերը, համաձայն գործող հրամանների, ունեն պահպանման ժամկետներ, որից հետո ոչնչացվում են, կան նաև անժամկետ պահվողներ: Էն, ինչ անհետացել էր, ինչից անհանգստացել էր, ես եմ զեկուցել, ասել՝ կան փաստաթղթեր, որոնք ոչնչացված են: ԱԺ-ում անդրադառնալով վարչապետի 2019թ. այն հայտարարությանը, որ նախորդ իշխանությունները ԱԱԾ-ում փաստաթղթեր են ոչնչացրել, ասաց  ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Եթե ԱԱԾ պետի հետ խոսում ես, պետք չի 5 րոպե հետո մտնես լայվ ու ինչ-որ բան ասես: Իմ հետ խոսում էր, մեկ էլ ասում՝ մի րոպե, շուռ էր գալիս, կնոպկեն սեղմում ու ասում՝ սիրելի՛ հայրենակիցներ... Հետո բացատրեցինք, ասինք՝ մի՛ արա էդ լայվերը, չի կարելի»,- նկատի ունենալով Փաշինյանի մասին ասաց Վանեցյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ