Ձեր կառավարման ժամանակահատվածում բանակցային գործընթաց է ներմուծվել այսպես կոչված, «բանավոր պայմանավորվածություններ ձեռք բերելու և դրանք գաղտնի պահելու» արատավոր երևույթ։ Բանավոր ընթացակարգերով ձեռք բերված այդ պայմանավորվածությունները ցավոք իմանում ենք դրանք կատարելուց հետո։ Դրանց արդյունքում ուղղակի ականատես ենք լինում նոր զիջումների։ Զորքերը հետ քաշելու հրամանները, սահմանագիծ չապահովելով դա անելով, ամբողջ ճանապարհահատված թշնամուն հանձնելը և բազմաթիվ այլ դրսևորումներ։ Շատ կարևոր է հասկանալ, թե Սահմանադրական ո՞ր լիազորությունների հիման վրա է Կառավարությունը ձեռք բերում բանավոր պայմանավորվածություններ, որոնք հանգեցնում են կենսական զիջումների։ Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց վարչեպտ Փաշի նյանին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Ի պատասխան Փաշինյանն ասում է․ «Մենք բանավոր պայմանավորվածություններ չենք իրագործել»
Արձագանքելով վարչապետի հայտարարությանը` Արմեն Ռուստամյանը զարմացավ.
«Մենք տարբեր աշխարհներում ենք ապրու՞մ։ Դուք է հայտնել, որ նման բանավոր պայմանավորվածություններ կան։ Ձեզ ուղարկե՞նք Ձեր հայտարարությունը»,- ասաց Ռուստամյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը