23 12 2021

Ոստիկանությունը թույլ է տվել Վոլոդյա Գրիգորյանին մտնել Փարաքարի համայնքապետարան

Ոստիկանությունը թույլ է տվել Վոլոդյա Գրիգորյանին մտնել Փարաքարի համայնքապետարան

Ոստիկանությունը, վերջապես, որոշում է կայացրել հնարավորություն տալ ավագանու անդամ, ընտրված համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանին մտնել համայնքապետարանի շենք և անցնել իր լիազորությունների կատարմանը: Այս մասին Փարաքարի համայնքապետարանի դիմաց հայտարարել է «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիրներից Մանե Թանդիլյանը։

Նշենք, որ Վոլոդյա Գրիգորյանին ու նրա աջակիցներին այսօր մի քանի ժամ թույլ չեն տվել մտնել համայնքապետարան։

Ավելի վաղ Փարաքար համայնքի բնակիչները փակել էին Զվարթնոց տանող ճանապարհը, և պահանջում էին թույ տալ իրենց՝ մտնել համայնքապետարան։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ