Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու «Հավատամք» հոգևոր միությունը՝ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի առաջնորդությամբ, այսօր՝ դեկտեմբերի 28-ին` նախաձեռնել էր «Օլմպիկոս» անիմացիոն ֆիլմի դիտում՝ Արցախյան պատերազմի մասնակիցների, վիրավորների, զոհերի, անհետ կորածների, գերիների, Հայաստանում ապաստանած արցախահայերի երեխաների ընտանիքների՝ շուրջ 500 մարդու, սոցիալապես անապահով երեխաների և եկեղեցու համայնքի երեխաների համար:
«Հավատում եմ» խորագրով և երեխաների ամանօրյա ցանկություններով ձևավորվեց խորհրդանշական տոնածառը։
«Այստեղ բոլոր այն երեխաներն են, որոնց ծնողները իրենց հավատքն արտահայտել են իրենց գործով։ Այստեղ բոլոր այն ընտանիքների երեխաներն են, որոնց ծնողները ամենաթանկն են նվիրաբերել մեր հավատքին և հայրենիքին։ Այս նախաձեռնության նպատակն է, որ այս երեխաների մտքում և հոգում լինի մի համոզում, որ խոսքը ոչինչ է, եթե այն չի դրսևորվում գործով»,-լրագրողների հետ զրույցում ասաց Տեր Հակոբ քահանան։
«Օլմպիկոս» անիմացիոն ֆիլմի ընտրությանը անդրադառնալո, Տեր Հակոբը նշեց․
«Այս մուլտֆիլմը դաստիարակչական նշանակություն ունի՝ հայրենասիրության, մարդասիրության առումով։ Առհասարակ այս նախաձեռնությունը ընդհանարպես ոչ միայն ժամանցային է, այլ նաև դաստիարակչական նպատակ ունի»։
Yerevan.Today-ը ֆիլմի դիտումից առաջ զրուցել է նաև Քարվաճառից տեղահանվածների հետ, որոնք հույս են փայփայում, որ մի օր ետ են վերադառնալու իրենց տուն։ Քարվաճառցի երեխաներն էլ շեշտում են՝ Ձմեռ պապիկից խաղաղություն ու իրենց տուն վերադարձ են խնդրել։
Նշենք, որ միջոցառման շրջանակում երեխաների համար նախատեսված էր անկնկալներ, երեխաներին նվիրեցին նաև Մանկական Աստվածաշունչ:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը