19 01 2022

Բոլորն էլ ուզում են աշխատավարձերն ու թոշակները բարձրացնել, բայց հաշվի են առնվում պետության հնարավորությունները․ Թունյան 



Եթե պանրի կամ թթվասերի մեջ չի թույլատրվում օգտագործել բուսական յուղ և օգատագործվում է, դա արդեն թթվասեր չէ։ Որոշ դեպքերում մանիպույացիա են անում մարդիկ գրում են, որ բուսական յուղ է պարունակում, անունը դնում են թթվասերային արտադրանք և օգտվելով ոչ բավարար տեղեկատվությունից վաճառում են թթվասերի անվան տակ․ այս նախագիծը նաև այդ խնդիրն անուղղակիորեն կլուծի։ Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով մակնշման մասին օրենքի նախագծին։ 

Ինչ վերաբերում է հարցին, որ օրակարգում սոցիալական նախագծեր չկան, պատգամավորն ասաց․ «Մեկը մյուսին չի ակրելի հակադրել, կան և տնտեսական և և սոցիալական  և իրավական և այլ բնույթի նախագծեր։ Բացի դրանից սոցիալական միջոցառումների մի մեծ զնագված իարկանացվում են կառավարության որոշումներով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ