20 01 2022

Սատանան այնքան վախենալու չէ, ինչքան թվում է. Բաբկեն Թունյանը՝ Թուրքիայի հետ սահմանը բացելու մասին

Սատանան այնքան վախենալու չէ, ինչքան թվում է. Բաբկեն Թունյանը՝ Թուրքիայի հետ սահմանը բացելու մասին

Մենք այսպես թե այնպես, 30 տարի Թուրքիայի հետ առևտուր ենք արել: Չնայած չենք ունեցել անմիջական սահման, Վրաստանի միջոցով է ապրանքաշրջանառություն տեղի ունեցել, բայց ունեցել ենք իրենց հետ առևտուր: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը:

«Թուրքիան եղել է Հայաստանի «թոփ 5» առևտրային գործընկերներից մեկը»,- ասաց Թունյանը՝ հավելելով, որ այդ տրամաբանությամբ Հայաստանը պետք է իր դռները փակի բոլոր այն երկրների առջև, որոնք ավելի հզոր տնտեսություն ունեն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ