Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Իրավիճակի իրապես բարդ լինելը հաստատվում է նաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականով, կարծում եմ հրաժարականի տեքստից կոնկրետ ազդակներ կան:
Սահմանադրությունը նախատեսում է արտահերթ ընտրության հետևյալ կարգը. Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան քսանհինգ, և ոչ ուշ, քան երեսունհինգ օր հետո անցկացվում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն` Ազգային ժողովի կողմից: Նշված ժամկետի հաշվարկը սկսվում է ԱԺ համապատասխան հայտարարությունից հետո:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը