Ես կփորձեմ ներկայացնել մեր երկրում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը ՏԻՄ ընտրությունների համատեքստում: Այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը:
«Այս իշխանությունները մի շարք համայնքներում պարտություն են տարել, և նրանք դա շատ ծանր են տանում: Ձեր ուժը պետք է հասկանա, որ ինքնակառավարումը նշանակում է, որ տվյալ համայնքն է որոշում, թե ով պետք է կայացնի իրենց կայնքի վերաբերյալ որոշումներ:
Փաստացի ստացվում է, որ խախտվել են վանաձորցու իրավունքները: Մեր երկիրը ոչ միայն ժողովրդավարության բաստիոն չէ, այլ նաև մեծ քայլ է արել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը