15 02 2022

Նարեկ Մանթաշյանը խոշտանգվում է․ հանցափաստով իրավական գործընթաց կսկսվի․ փաստաբան

Նարեկ Մանթաշյանը խոշտանգվում է․ հանցափաստով իրավական գործընթաց կսկսվի․ փաստաբան

Նարեկ Մանթաշյանի շաքարային դիաբետը բարձրացել էր 27, որը կոմային մոտ գտնվող շեմ էր և միայն խնդրի բարձրաձայնելուց հետո են նրան տարել «Արմենիա» ԲԿ, որտեղ կարողացել են այդ ցուցանիշը հասցնել մինչև 10 նիշի: Այս մասին ասուլիսում ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Սա քրեակատարողական հիմնարկում Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակի նկատմամբ բարձիթողի վիճակի հետևանք էր»,- ասաց Կոչուբաևը։

Փաստաբանը պատմեց որ մեծ դժվարությամբ են կարողացել բանտարկյալին բուժհիմնարկ տեղափոխելու ուղեգիր ստանալ, քանի որ քրեակատորաղական հիմնարկի բուժծառայության ղեկավարը տարբեր պատճառներով հետաձգել է ուղեգրի տրամադրումը և ինսուլինային կախվածություն ունեցող Մանթաշյանին նաև ինսուլին չի տրամադրել:

«Մենք իրավական ընթացակարգեր նախաձեռնեցինք՝ խոշտանգման հանցափաստով նյութեր ուղարկեցինք Հակակոռուպցիոն կոմիտե, բայց, ամենայն հավանականությամբ, այն կուղակվի ԱԱԾ»,-հայտնեց  Ալեքսանդր Կոչուբաևը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ