17 02 2022

Տպավորություն է, որ մարտունակ բանակ այս իշխանությանը պետք չէ․ Ռոբերտ Քոչարյան

Տպավորություն է, որ մարտունակ բանակ այս իշխանությանը պետք չէ․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջանորդ Ռոբերտ Քոչարյանը այսօր՝ փետրվարի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ իր խոսքի նախաբանում անդրադարձավ ՀՀ ավտանգության վերաբերող հարցերին։

ՀՀ երկրորդ նախագահն առանձնաձնում է երեք հիմնական բաղադրիչ՝ անվտանտգության հարցերում՝ սեփական զինված ուժերը՝ առաջին հերթին բանակը, երկրորդը՝ ՀՀ-ի համար դա ՀԱՊԿ-ն է և երրորդը երկկողմ հարաբերություններն են Ռուսաստանի հետ՝ երեք պայմանագրերն են, որոնք կարգավորում են ռուսական զինվորական բազա և ընդհանրապես համագորածակցություն ռազմատեխնիկական ոլորտում։

«Սեփական բանակը փաստ է՝ ի վիճակի չէ ինքնուրույն պաշտպանելու ՀՀ սահմանները և անվտանգությունը և այս ավելի քան մեկ տարվա ընթացքում, որ անցել է պատերազմից հետո չի արվել գրեթե ոչինչ բանակի մարտունակությունը և բանակի սպառազինության առումով հնարավորությունները վերականգնելու ուղղությամբ և անցյալ տարվա նոյեմբերին Սիսիանի դեպքերը վառ ապացույց են։ Իսկ վերջերս այդ 300-400 դոլարանոց լրտեսների բացահայտումները խոսում են ուղղակի բարոյահոգեբանական վիճակի մասին նաև մեր զինված ուժերում։ Հաստատված բյուջեն բանակին որևէ կերպ հույս չի ներշնչում, որ մոտակա ժամանակներում այս տեմպերով կարելի է ինչ-որ բան փոխել։ Կառավարությունը բավարար ուշադրություն չի դարձնում, տպավորությունն այնպիսինն է, որ մարտունակ բանակ այս իշխանությանը պետք չէ։ Նույնիսկ, երբ դատախազների թոշակներն են ավելացնում, մոռանում են, որ կան սպաներ, որոնց խրախուսելը և նրանց նկատմամբ վերաբերմունք ցուցաբերելը այսօր շատ ավելի կարևոր է ՀՀ-ի համար»,- առաջին բաղադրիչի մասին խոսելով ասաց Ռոբերտ Քոչարյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ