21 02 2022

Ձեզնից ոչ ոք արժեք չուներ իշխանության գալու. Քրիստինե Վարդանյանը՝ իշխանական պատգամավորներին

Ձեզնից ոչ ոք արժեք չուներ իշխանության գալու. Քրիստինե Վարդանյանը՝ իշխանական պատգամավորներին

Տիկին Կարապետյան, դուք սխալվում եք. ես չգիտեմ այս տրիվյալ միտքը ձեզ ոնց չի հասնում, իշխանական պատգամավորներին եմ դիմում: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով Շուշիի հռչակագրի վերաբերյալ Անդրանիկ Թևանյանի հեղինակած հայտարարության նախագծին, որին դեմ են արտահայտվել իշխանական պատգամավորները:

«Ինչ արել են 2001-ին, 2008-ին, 2010-ին, 2013-ին, 2016-ին, ձեզնից առաջ, այդ նախկիններ կոչվածը, դուք ոնց որ մոռանում եք, որ 2016-ին մի պատերազմ եղել է, որն ունեցել է ճիշտ 2020-ի հակառակ պատկերը՝ ոչ տարածքային կորուստներ ենք ունեցել, ո՛չ հազարավոր զոհեր ենք ունեցել, և կապիտուլյացիա չենք ստորագրել: Ուրեմն մինչև ձեզ, մինչև 2018-ի արածի, չարածի, դիվանագիտության, ռազմական ծախսերի պատասխանը 2016 թվականի պատերազմն է, որը 180 աստիճան այլ ելք ուներ: 

Եվ, եթե ինչ-որ սխալներ էլ եղել են, դուք ոնց որ չեք հասկանում, որ դուք իշխանություն եք մի պարզ պատճառով՝ 2018-ից առաջ եղածի ու չեղածի հետևանքով. ես չգիտեմ, թե դուք որքան կձգեք այդքան համեմատվելով»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ