Պարոն Խաչատրյան, մի ջանացեք լինել ավելի չգիտեմ ինչ, ձեր գնահատականները, ձեր տեսակետները բոլորին հայտնի են: Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ դիմելով ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանին:
«Նախկինների մասին խոսելիս միշտ հիշեք, որ դուք ամենանախկիններից մեկն եք: Ձեր հիշողությունը հատվածական է, և այն, ինչ դուք այսօր նկարագրում եք՝ իբրև նախկինում տեղի ունեցած, 150 տոկոսով կատարվում է այսօր»:
Իսկ վերջում քանի որ Վիգեն Խաչատրյանին տեղից միջամտելու թույլտվություն չտրվեց, նա նեղացած դուրս եկավ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը