02 03 2022

Հարգե՛լի հայրենակիցներ, ձեզ խոստացած ժպիտների փոխարեն հիասթափություն է․ Աննա Մկրտչյան

Հարգե՛լի հայրենակիցներ, ձեզ խոստացած ժպիտների փոխարեն  հիասթափություն է․ Աննա Մկրտչյան

«Հայաստանում որոշ ժամանակ առաջ պետական հեղաշրջում իրականացրած անձինք իրենց համար ատրիբուտ էին ընտրել դագաղները, ծաղկեպսակները և մարդկանց նկատմամբ սպառնալիքները, ի հեճուկս այս  ընտրված ատրիբուտիկայի, իրենք խոստանում էին, որ ձեր դեմքից ժպիտներն անպակաս են լինելու,  այդ ժպիտները ձեզ ուղեկցելու են ամենուր՝ տանը , փողոցում ,  և այդ ժպիտներն ապահովելու էին՝ կարմիր գծերը և արագաչափերը հանելով, թանկացումներն էժանացնելով: Հիմա ստիպված եմ ուղղակի արձանագրումներ անել, որ  արագաչափեր կան,  կարմիր գծերն իրենց տեղում են, մի բան էլ ավելացել են, հանրային ծառայությունները՝ լույսը, ջուրը, գազը թանկացել են: ժպիտների փոխարեն, հարգելի հայրենակիցներ, փողոցում, տանը  ձեզ   մոտ հիասթափություն է, անկարողության զգացողություն և աճող արտագաղթ»,- Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ  ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝  հարց ուղղելով  Նիկոլ Փաշինյանին:

Պատգամավորի հարցը մնաց անպատասխան, Հակոբ Արշակյանը հայտարարեց թե հարց չի հնչել, հարցի փոխարեն հայտարարություն է արվել։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ