ՌԴ-ն պատասխան է պահանջելու, թե ինչպես կարելի է բացատրել Ուկրաինայում ԱՄՆ-ի կենսաբանական գործունեությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՝ ամփոփելով Ուկրաինայի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Դմիտրի Կուլեբայի և Մեւլութ Չավուշօղլուի հետ բանակցությունների արդյունքները։
«Մեզ շատ է մտահոգում բացահայտված տեղեկատվությունն այն մասին, որ Պենտագոնը մի քանի տասնյակ ռազմա-կենսաբանական լաբորատորիաներ է ստեղծել Ուկրաինայի տարածքում ՝ ամբողջ աշխարհում նման ռազմա-կենսաբանական լաբորատորիաներ ստեղծելու իր ծրագրի շրջանակներում ՝ խախտելով կենսաբանական, թունավոր զենքի արգելման մասին համապատասխան կոնվենցիան։ Եվ մենք պաշտոնական հարցում ենք ուղարկել, թե ինչպես կարելի է դա բացատրել, պատասխան ենք պահանջելու», - ասել է Լավրովը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը