10 03 2022

Ռուսաստանը ցանկանում է տեսնել ապառազմականացված եւ բարեկամական Ուկրաինա. Լավրով

Ռուսաստանը ցանկանում է տեսնել ապառազմականացված եւ բարեկամական Ուկրաինա. Լավրով

Ռուսաստանը ցանկանում է, որ Ուկրաինան ապառազմականացված եւ բարեկամական լինի՝ առանց ռուսաց լեզվի եւ մշակույթի արգելքի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՝ ամփոփելով Ուկրաինայի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Դմիտրի Կուլեբայի և Մեւլութ Չավուշօղլուի հետ բանակցությունների արդյունքները, փոխանցում է ТАСС-ը:

«Նախագահ Պուտինը հստակ բացատրել է, թե ինչու է նա որոշում կայացրել հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին։ Մենք ցանկանում ենք տեսնել Ուկրաինա, որը կլինի բարեկամական, ապառազմականացված, Ուկրաինա, որտեղ չի լինի հերթական նացիստական պետության ստեղծման սպառնալիք, որտեղ չի լինի ռուսաց լեզվի, ռուսական մշակույթի, ռուսական ուղղափառ եկեղեցու արգելք», - ասել է Լավրովը:

Ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավարի՝ Ուկրաինայից Արևմուտքին միայն մեկ բան է հարկավոր, որպեսզի երկիրը մշտապես աշխատի ռուսական ամեն ինչի դեմ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ