Ադրբեջանի ԱԳՆ-ն բացահայտել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման 5 հիմնական սկզբունքները: Ի՞նչ են նշանակում այս կետերը և հատկապես ի՞նչ վտանգներ են իրենց մեջ պարունակում: Արարատ Միրզոյանն այս առաջարկների մասով ասել է, որ երկու երկրներն, ըստ էության, դեռևս 1991 թվականի դեկտեմբերի 8-ին համատեղ ստորագրելով «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին» համաձայնագիրը, արդեն իսկ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը և ընդունել են, որ չունեն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ։ Ի՞նչ է նշանակում է նախարարի այս մեկնաբանություն և այս պահին վտանգավոր չէ՞ նման միտք հայտնելը: Այս և այլ հարցերի մասին Yerevan.Today-ի տաղավարում զրուցել ենք Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանի հետ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը