16 03 2022

Ոչ ռեզիդենտներին հողատարածքներ չեն վաճառվում, արգելվում է վաճառքը. Առնակ Ավետիսյան



Հայաստանի օրենսդրությամբ ոչ ռեզիդենտներին հողատարածքներ չեն վաճառվում, արգելվում է վաճառքը: ԱԺ-ում լրագրողների հետ զրուցում ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե Արագածոտնի մարզից բնակիչներն ահազանգում են, որ արաբ ներկայացած թուրքերը մեծ թվով հողատարածքներ են ձեռք բերում մարզում:

«Այսինքն Հայաստանում հողատարածքի սեփականություն կարող են ունենալ միայն ՀՀ քաղաքացիները, իսկ պետական գույքի առումով նմանատիպ դեպքեր բացառվում են, չկան»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ