16 03 2022

Անհիմն չեն այն պնդումները, որ ՀՀ իշխանությունները ձեռ են քաշել Արցախից․ Խոսրով Հարությունյան

Անհիմն չեն այն պնդումները, որ ՀՀ իշխանությունները  ձեռ են քաշել Արցախից․ Խոսրով Հարությունյան

 «Ադրբեջանը  աստիճանաբար,  քայլ առ քայլ ընդամենը ստեղծում է ապրելու համար  անտանելի պայմաններ արցախահայության համար։ Սա ուղղված է, ակնհայտորեն, արցախահայության դեմ  և նպատակը հասկանալի է ՝ «ինչքան հնարավոր է գնացեք, այստեղ դուք ապագա չունեք», բայց սա նաև արժեզրկում է ռուսական խաղաղապահ առաքելությունը ։ Ադրբեջանն այստեղ 2 խնդրիր է լուծում․ 3-րդ ն այն է, որ Ալիևն իր այս քայլերով  ռազմավարական գործընկերության հռչակագրին հակառակ քայլեր է անում»,-այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։ ։ 

Արցախում առաջացած հումանիտար աղետի մասին խոսելով, Խոսրով Հարությունյանը հարցադրեց․ « Իսկ ո՞ւր է Հայաստանը , ես չեմ լսել հայաստանյան իշխանությունների կողմից  Արցախում գազամատակարարման խափանման առումով  որևէ հոդաբաշխ  նախաձեռնություն։ Անհիմն չեն այն պնդումները, որ իշխանությունը վարժեցնում է իր հասարակությանը՝  լինել անտարբեր  արցախյան իրողությունների հանդեպ։ Անհիմն չեն այն պնդումները, ըստ որոնց ՀՀ իշխնությունները  ձեռ են քաշել Արցախից»,-ասաց Խոսրով Հարությունյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ