24 03 2022

Ֆրիլանսերների համար պայմաններ ենք ստեղծում, որ չգրանցված լինելը ավելի ձեռնտու չլինի, քան՝ գրանցված լինելը․ Բադասյան



ՏՏ ոլորտի կազմակերպություններին որոշակի պայմաններ բավարարելու դեպքում ՊԵԿ-ը կվերադարձնի նոր ստեղծված աշխատատեղերի համար վճարված եկամտահարկի 50 տոկոսը։ Այս մասին կառավարության նիստում զեկուցեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

Նախագիծը, Բադասյանի խոսքով, երկու նպատակ ունի․

«Նախ ունենք ֆրիլանսերների մեծ խումբ, որոնք գործում են ստվերում, այսինքն տնային պայմաններում աշխատում են  տարբեր պայմանագրերով դրսի կազմակերպությունների կամ դրսի պատվիրատուների հետ և ստվերում են գտնվում։ Մենք այնպիսի պայմաններ ենք առաջարկում, որպեսզի գրանցված լինելու դեպքում օգտվեն պետական սոցիալական կրեդիտներից և չգրանցված լինելը ավելի ձեռնտու չլինի, քան գրանցված լինելը։ Երկրորդը՝ տարբեր երկրներ պայքարում են բարձր որակավորում ունեցող  ՏՏ մասնագետների երկրի ներսում պահպանելու խնդիրը և այստեղ մեծ մրցակցություն է։ Մենք ցանկանում ենք, որ հայկական IT ընկերությունենրը մրցունակ լինեն»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ