ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի 2022 թվականի մարտի 25-ի 471-Ա/2 հրամանով հաստատվել են նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժների մրցութային ընտրության թեստավորման և հարցազրույցի փուլերի հարցաշարերը:
Հարցաշարերում ընդգրկված 100 հարցերը վերաբերում են նախադպրոցական կրթության մասին ՀՀ օրենսդրությանը, ուսումնամեթոդական և մանկավարժահոգեբանական իմացություններին և մասնագիտական հմտություններին:
Հարցաշարի հաստատման համար հիմք է հանդիսացել ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի փետրվարի 17-ի N 08-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների ընտրության (նշանակման) կարգով» սահմանված մանկավարժական աշխատողների մրցութային ընտրության պահանջը:
Մանրամասները՝ այստեղ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը