15 04 2022

Անասնաբույժի օրը կնշվի ուրբաթ, քանի որ շաբաթ օրը կարող է համընկել քաղաքացու օրվա հետ

Անասնաբույժի օրը կնշվի ուրբաթ, քանի որ շաբաթ օրը կարող է համընկել քաղաքացու օրվա հետ

Կառավարության որոշմամբ յուրաքանչյուր տարվա ապրիլի վերջին ուրբաթ օրը նշվելու է Անասնաբույժի օր։

Ապրիլի 24-ը ուրբաթ օրվա հետ համընկնելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում անասնաբույժի օրը նշվում է ապրիլի վերջին հինգշաբթի օրը:

Իսկ մայիսի 12ին նշվելու է բույսերի առողջության պաշտպանության օր։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է․ « Զարգացած երկրներում անասնաբուժության և բույսերի առողջության պաշտպանության բնագավառները հանդիսանում են խիստ կարևոր և արժանանում են առանձնակի ուշադրության։ Գործնականում գրեթե բոլոր երկրներում նշվում է անասնաբույժի և բույսերի առողջության պաշտպանության օրերը։ Միջազգային կազմակերպությունների կողմից ևս նշվում են այդ օրերը»։

Համաշխարհային անասնաբուժական ասոցիացիայի կողմից յուրաքանչյուր տարի ապրիլ ամսի վերջին շաբաթ օրն է նշվում անասնաբույժի միջազգային օրը, սակայն ՀՀ-ն անասնաբույժի միջազգային հայտարարված օրը չի նշի քանի որ հնարավոր է համընկնի քաղաքացու օրվա հետ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ