15 04 2022

Իմ եղբայրը վարձով էր ապրում, բայց վերջերս վարձատուն եռապատկել է վարձավճարը. Քերոբյան



«Իմ եղբայրը վարձով էր ապրում, բայց վերջերս վարձատուն եռապատկել է վարձավճարը՝ ասելով, որ կան ավելի գրավիչ պայմաններ վարձով տալու եւ երկարաժամկետ կանխավճարով»,-բնակարանների էներգոարդյունավետ վերանորգման վարկերի տոկոսների սուբսիդավորման հարցը քննարկելիս կառավարության նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Մինչ այդ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հայտնեց, որ ծրագրով նպատակ ունեն մեղմել վարձով բնակարանների շուկայում առաջացած պահանջարկը, և այն ուժի մեջ մտնելու համար մինչև մայիսի 20-ը կմշակվի համապատասխան կարգը:

Վահան Քերոբյանն առաջարկեց մայսի 20-ի վերջնաժամկետը մոտեցնել և որքան հնարավոր է կարգը շուտ մշակել, որպեսզի առաջարկը զսպի վարձով տան շուկայի գնաճը:

Նախարարի պնդմամբ՝ հակառակ դեպքում քաղաքացիները, որոնք երկար ժամանակ վարձում էին բնակարաններ հայտնվում են փողոցում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ