29 04 2022

Ճանապարհից մեզ միանում են նորանոր մարդիկ, խմբեր․ մեր շարքերը համալրվում են․ երթի մասնակից

Ճանապարհից մեզ միանում են նորանոր մարդիկ, խմբեր․  մեր շարքերը համալրվում են․ երթի մասնակից

«Ճանապարհից մեզ անընդհատ միանում են նորանոր մարդիկ նորանոր խմբեր, մեր շարքերը գնալով համալրվում են ․ էկրանից այն կողմ ուղղակի չեք կարող պատկերացնել, թե ինչպիսի մթնոլորտ է ,վստահություն, ջերմություն այստեղ։  Այն  համոզմունքը, որ բոլորս ներդնում ենք այս ամենի մեջ իրականում տալու է այն արդյունքը , որ ակնկալում ենք, ակնկալում ենք որ հավերժական Հայաստանը այս ճակատագրական պահին կոգեշնչվի մեր պայքարով ու դուրս  կգա,  կկայացնի իր որոշումը։ Շատերին կարող է թվալ, որ իր ձայնը որոշիչ չէ, բայց համոզված եղեք, որ եթե մենք՝ բոլորս կանգնենք պայքարենք  հանուն Արցախի ու Հայաստանի ապագայի,  մենք անպայման կհաջողենք»,-այս մասին ասաց Սարդարապատից Երևան շարժվող երթի մասնակիցներից։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 18։30-ին նախատեսվում է նաև «Դիմադրության» շարժման իրազեկման երթ Երևանում: Մեկնարկը Արամ Մանուկյանի արձանի մոտից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ