Ես էկել եմ միանամ ձեզ, սա մեր ազգի պայքարն է, որ բոլորս պետք է միանանք իրար հետ միահամուռ ձևով գնանք էս ամեն ինչի դեմը պայքարենք, երկիրը փրկենք: Սարդարապատից քայլերթի ժամանակ ասաց մասնակիցներից մեկը, որ Ֆրանսիայից եկել է պայքարին մասնակցելու համար:
«Ես շատ վատ եմ ինձ զգում, որ զոհվածի տղա եմ, հորս գրված հողերը տվել ա թուրքին: Ես ֆրանսիայից եմ եկել հատուկ էս ամեն ինչի համար, տեսել եմ ինչ է կատարվում, ինչ վիճակ է, հայրենիքը վտանգաված է, եկել եմ ու հիմա քայլում եմ: Որ չեն հավատում, սխալվում են, թող գան միանան, տեսնենք ինչ ենք անում: Երկրի վիճակը շատ վատ է, ամեն օր տեսնում են, սուտ խոսելով չի, համար մեկ ամբիոնից սուտ են խոսում, չի կարելի է»:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 18։30-ին նախատեսվում է նաև «Դիմադրության» շարժման իրազեկման երթ Երևանում: Մեկնարկը Արամ Մանուկյանի արձանի մոտից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը