30 04 2022

Մենք եկել ենք, որ Գլխավոր դատախազը հասկանա՝ երկնքից իրեն հսկում են 4 հազար և ավելի հերոս տղերքը․ Նազարյան



Այս ամենը մեր երկրի, մեր ներկա ու վաղվա սերունդի համար է։ Այս ամենն անում ենք, որ գերագույն մեղավորը արժանի պատժի արժանանա, որ այսուհետ այս սուրբ հողում որևէ մեկի մտքով անցնի անել նման ծանր, մեծ հանցագործություն՝ հանուն իր նպատակի զոհել հազարավոր երեխեքի, տանելու ու զոհել հայրենիքը։ Այս մասին ասաց Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, որի որդին նույնպես զոհվել է 44–օրյա պատերազմում։

«Հասնելու ենք նրան, որ գերագույն գլխավոր մեղավորը պատասխանատվության ենթարկվի և հայտնվի այնտեղ, որտեղ պետք է հայտնվի։ Մենք եկել ենք, որ Գլխավոր դատախազը հասկանա՝ երկնքից հսկում են իրեն 4 հազար և ավելի հերոս տղա»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ