«Դիմադրության» շարժումը շարունակում է փակել մայրաքաղաքի փողոցները։ Այս պահին մի շարք փողոցների երթևեկությունը պարալիզացված է՝ այդ թվում ցուցարարները փակել են Թումանյան-Մաշտոց խաչմերուկը։
Ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են «Առանց Նիկոլ Հայաստան» և կոչ անում միանալ իրենց։
Նշենք, որ վաղ առավոտից մայրաքաղաքում և մարզերում ապակենտրոն բողոքի ակցիաներ են, փակ են մի շարք փողոցներ, մայրուղիներ, կամուրջներ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը