08 05 2022

Ես նեղանում եմ այն մտավորականներից, որոնք քնել են տանը և վախենալով դուրս չեն գալիս․ նկարիչ



Հայաստանը պետք է լինի և պետք է լինի առանց թուրքի հպատակի։ Մենք ենք ընտրում՝ ապրել ծնկաչոք, թե՝ ոչ։ Ես նեղանում եմ ոչ թե այն մարդկանցից, որ մեզնից դժգոհ են, այլ այն մտավորականներից, որոնք քնել են տանը, ովքեր վախենալով դուրս չեն գալիս։ Գյումրիում «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ ասաց նկարիչ Վալերի Խաչատրյանը։

«Պետք է վախենալ Հայաստանը կորցնելուց։ Մեզ բոլորիս այսօր միավորում է հենց այդ վախը՝ Հայաստանը կորցնելու, մենք չենք կորցնելու Հայաստանը» ,-ասաց նա։

Հիշեցնենք, որ մայիսի 9-ին՝ հաղթանակի օրը, ժամը 17։00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա «Դիմադրություն» շարժման հանրահավաքը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ