10 05 2022

Վահրամ Դումանյանը զանգում է մեր դպրոցի տնօրենին ու ՖԲ գրառմանս սքրինշոթ է ուղարկում. Աղասի Միքայելյան

Վահրամ Դումանյանը զանգում է մեր դպրոցի տնօրենին ու ՖԲ գրառմանս սքրինշոթ է ուղարկում. Աղասի Միքայելյան

ԿԳՍՄ նախարար Վահրամ Դումանյանը զանգում ա մեր դպրոցի տնօրենին ու ՖԲ գրառմանս սքրինշոթ ա ուղարկում, թե բա արդյո՞ք ճիշտ ա, որ ուսուցիչը նման բառամթերք օգտագործի կառավարության հասցեին. Նախարարը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ֆիզմաթ գիտությունների թեկնածու, ֆիզմաթ դպրոցի ուսուցիչ Աղասի Միքայելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նախարարը Ճիշտ ա ասում։ Չի կարելի օգտագործել էն լեքսիկոնը, որ ես եմ օգտագործում։ Քանզի իրենց իշխանության գերագույն գլխավոր պաշտամունքային իկոնայի նման պետք ա ասել  «կբռնենք ու կհագցնենք»։

Ի դեպ. Ես իմ արժեքն ու կշիռը, որպես ուսուցիչ լավ գիտեմ։ Էդ բարձրագույն կոչմանը,  սաներիս հարգանքին ու սիրուն, ի տարբերություն ձեր թիմի մեծամասնության հասել եմ ոչ թե Նիկոլի շնորհիվ, այլ սեփական մասնագիտական ու մարդկային որակների հաշվին։

Ձեզ քիչ ա մնացել։ Դուք հատակում եք,  բայց ամեն անգամ տակից էլի դուռը ծեծող ա հայտնվում»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ