10 05 2022

Կփակենք ինչքան ուզում ենք, հետո կշարունակենք երթը․ Իշխան Սաղաթելյան

Կփակենք ինչքան ուզում ենք, հետո կշարունակենք երթը․ Իշխան Սաղաթելյան

«Դիմադրության» շարժման անհնազանդության  խաղաղ երթի ժամանակ քաղաքացիներին մոտեցան մի քանի տասնյակ ոստիկաններ:

Երթն առաջնորդող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանից ոստիկանները հետաքրքրվեցին՝ որքա՞ն ժամանակ են փակ պահելու ճանապարհը:

Ի պատասխան պատգամավորն ասաց․ «Կփակենք ինչքան ուզենք, հետո կշարունակենք երթը, ժողովուրդն ինչ որոշի»:

Երթի մասնակցիները վանկարկեցին՝ «առանց թուրքի Հայաստան», «առանց Նիկոլ Հայաստան»։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 12։00-ից «Դիմադրության» շարժումը չորս ուղղությունով անկցացրել է անհնազանդության երթեր և ակցիաներ։ Առաջին երթը մեկնարկել է Գայի պողոտայից՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի մոտից, երկրորդը Րաֆֆու փողոցից՝ Անդրանիկի արձանի մոտից, երրորդը՝ 15 թաղամասից՝ Չաուշի արձանի մոտից և չորրորդը՝ Սասունցի Դավթի արձանի մոտից։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ