Իմ կյանքի ամենածանր երկու օրերն եմ ապրել երեկ չէ առաջին օրը և երեկ: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր իրենց աջակցությունն էին հայտնում ինձ՝ ծանոթ, թե անծանոթ: Այս մասին գրել է Ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանը:
«Առանձնահատուկ շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր պատրաստակամություն հայտնեցին դստերս աջակցելու և իր կողքին լինելու համար: 2 օր չունեի կապի ոչ մի միջոց, իսկ այսօր առավոտյան, երբ ես արդեն տանն էի՝ իսկապես հուզվեցի կարդալով ձեր գրառումները, նամակներն ու մեկնաբանությունները:
Դժվարին պահերին ես հասկանում, թե որքան կարևոր է աջակցություն և զորակցություն ունենալը: Սա զուտ քաղաքական ենթատեքստ ունեցող անհիմն գործ է՝ հուսամ վերջինը իմ և Մեր Հայրենիքում: Ես տանն եմ, ինձ հետ ամեն բան կարգին է:
Իմ փաստաբան Ռուբեն Մելիքյանի պրոֆեսիոնալիզմի մասին լեգենդներ են պտտվում, իսկ ես համոզվեցի դրանց՝ իրական լինելու մեջ: Կյանքիս ամենաբարդ պահին, երբ ֆիզիկապես ոչ ոք չկար կողքս, պարոն Մելիքյանն իմ փաստաբանն էր, հարազատը ու ընկերը...
Ապրեք բոլորդ, պինդ կացեք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը