17 05 2022

Ոստիկանները քաշքշելով փորձել են բերման ենթարկել ակցիայի մասնակից կնոջը և վնասել են նրա ոտքը

Ոստիկանները քաշքշելով փորձել են բերման ենթարկել ակցիայի մասնակից կնոջը և վնասել են նրա ոտքը

«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ագնեսա Խամոյանն ու Աննա Գրիգորյանը օգնել են ոստիկանության ապօրինի գործողություններից տուժած կնոջը։ Քաղաքացուն քաշքշելով՝ ոստիկանները փորձել են նրան բերման ենթարկել և այդ ժամանակ վնասել նրա ոտքը։ Վնասվածք ստացած կնոջը պատգամավորներն ուղեկցել են տուն։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ