17 05 2022

Սա է պայքարը, բոլորս էլ պետք է պատրաստ լինենք․ Լևոն Քոչարյանն ազատ արձակվեց



ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն ազատ արձակվեց:

Նա Facebook-ի իր էջի լայվում նշեց.

«Մենք արդեն դուրս եկանք, 3 ժամը լրացավ, ազատ արձակեցին: Իմ իմանալով, մեր տղաներից մի քանիսին ոստիկանները վնասվածք են հասցրել, հիվանդանոցում են: Հիմա պետք է փորձենք ճշտել: Սա է պայքարը, բոլորս էլ պետք է պատրաստ լինենք: Էսպես էլ պետք է լինի: Ոստիկաններն էլ են հոգնել այս ամեն ինչից: Պետք է չհոգնենք, չընկճվենք ու շարունակենք պայքարը»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 19։00-ին Ֆրանսիայի հրապարակում նախատեսված է հանրահավաք։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ