Հպարտություն է, որ մենք ունենք այսպիսի երիտասարդություն, բայց մյուս կողմից էլ ես շատ եմ տխրում, որ այսօր Հայաստնում այս շարժումն ենք անում: Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց Արցախյան երեք պատերազմների մասնակից Ժորա Արիստակեսյանը, ով երեկ խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ դաժանորեն բերման էր ենթարկվել ոստիկանների կողմից:
«Ծնված օրվանից իմ պարտքն է հայրենսիրությունը: Ես դիրքերում մեր տղաներին միշտ ասում էի, որ դուք մեր ազգի Սուրբ Սարգիսն եք, ամբողջ աշխարհի հայությունը հիմա ձեզ է նայում, շատերը կուզին հիմա մասնակից լինել, բայց հնարավորություն չունեն: Ճիշտ է՝ այնպես չարեցին, որ տղաները չկոտրվեին, բայց ես հիմա այդ նույն տղաներին տեսնում եմ իմ թիկունքում կանգնած, հայրենասիրությամբ մղված: Ես մեր երիտասարդներին միայն առողջություն կմաղթեմ ու միշտ իրենց կողքին կկանգնեմ»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը