Ընկերներ, գտնվում եմ ոստիկանության կենտրոնի բաժնում. բաժնի աշխատակիցների կողմից արդեն շենքում գտնվելու ժամանակ իմ հանդեպ կիրառվել է ճնշում, ագրեսիա, բռնի ուժ, արա-յախառը լեքսիկոն ու սպառնալիքներ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ակտիվիստներից Վազգեն Սաղաթելյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այս արարքներն իրականացնող աշխատակիցները (վստահ էլ չեմ, որ աշխատակիցներ էին) չեն ներկայացել ի հակառակ իմ պահանջի, քաղաքացիական հագուստով էին ու չունեին իդենտիֆիկացիոն որևէ պարագա:
Սպասում եմ քրեականի պետ Մամիկոնյանին, որը խոստացել է իդենտիֆիկացնել սույն Գ̶ա̶ն̶դ̶ ոստիկաններին և հաղորդել ինձ դրանց տվյալները: Ավելի ուշ լայվով կներկայացնեմ իրողությունը և ակնկալվող իրավական հետևանքները:
Ինձ հետ ամեն ինչ լավ է, անհանգստանալու կարիք չկա»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը